ՀՀ ապահովագրական շուկան պետք է կազմի ՀՆԱ 2-3%-ը, կարծում է «Ռոսգոսստրախի» ղեկավարը

02.12.2010 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում ապահովագրության շուկա գրեթե չկա, սակայն այն ունի զարգացման մեծ ներուժ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը, ով աշխատանքային այցով գտնվում է Երեւանում:

Նրա խոսքերով, Հայաստանի ապահովագրական շուկան պետք է կազմի ՀՆԱ 2-3%-ը, հենց այդ ցուցանիշն է համապատասխանում Արեւելյան Եվրոպայի զարգացող երկրներին: Դանիլ Խաչատուրովը նկատել է, որ Հայաստանում ապահովագրական շուկայի զարգացմանը նպաստող գործոններից մեկը հանդիսանում է Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը /ԱՊՊԱ/:

Նա տեղեկացրել է, որ ԱՊՊԱ աշխատանքների իրականացման նպատակով «Ռոսգոսստրախ» ընկերությունը բացել է վաճառքի 10 գրասենյակ Երեւանում եւ 11 գրասենյակ` մարզկենտրոններում:

«Հայաստանում ԱՊՊԱ ինստիտուտների ներդրումը թույլ կտա ապահովագրությունը դարձնել ավելի հասկանալի քաղաքացիների համար եւ լուրջ խթան կհանդիսանա ապահովագրության կամավոր տեսակների զարգացման համար»,- ասել է Դանիլ Խաչատուրովը:

Դիտում՝ 14505
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW