Մինչեւ տարեվերջ Հայաստանը կբավարարի ակցիզային օրենսդրության գծով ԱՀԿ պահանջները

02.12.2010 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն ավարտում է իր պարտավորությունների կատարումը Եվրոպական Միության առջեւ ազատ առեւտրի մասով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության այսօրվա նիստում Տիգրան Սարգսյանն ասել է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ պահանջով Հայաստանին անհրաժեշտ է նվազեցնել ծխախոտի մաքսային տուրքի տոկոսադրույքը 17-18%-ից մինչեւ 15%:

Վարչապետը ՀՀ պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է մշակել համապատասխան օրենսդրական փոփոխություններ այդ պահանջի կատարման համար: Տիգրան Սարգսյանը Կոմիտեին հանձնարարել է նաեւ մշակել ու ստորագրել երկկողմ համաձայնագրեր ալկոհոլային խմիչքների ազատ առեւտրի մասին:

Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն 2011թ. հունվարի 1-ից, եւ այդպիսով, Հայաստանը կավարտի իր պարտավորությունների կատարումը ԵՄ առջեւ, ինչը թույլ կտա երկրին ստանալ եվրոպական դրամաշնորհներ ու վարկեր:

Դիտում՝ 12756

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW