«Ամերիաբանկը» մինչեւ դեկտեմբերի 10-ը երկարաձգել է «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով ուսանողական էսսեների մրցույթը

01.12.2010 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» մինչեւ դեկտեմբերի 10-ը երկարաձգել է «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով ուսանողական էսսեների մրցույթը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, մրցույթը երկարաձգելու որոշում է կայացվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերը ուսանողների համար ծանրաբեռնված ամիս էր: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն բուհերի ուսանողները, որոնք համագործակցության պայմանագիր ունեն «Ամերիաբանկի» հետ` Երեւանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /Սլավոնական/ պետական համալսարան:

Մրցույթի հաղթողներ համար նախատեսված է մրցանակային ֆոնդ. 1 տեղ` 300 հազ. դրամ, 2 տեղ` 200 հազ. դրամ, 3 տեղ` 100 հազ. դրամ:

Մրցույթը նպատակ ունի բացահայտել ոչ ստանդարտ մտածողությամբ ուսանողներին, ովքեր հետագա մասնագիտական աճի հնարավորություն կստանան «Ամերիաբանկում»: Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բանկի պաշտոնական կայքում` www.ameriabank.am:

Դիտում՝ 12556

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW