«Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրինագծի նոր տարբերակը ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ

26.11.2010 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրինագծի խմբագրված տարբերակը Ազգային Ժողով կներկայացվի հաջորդ շաբաթ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանն այսօր ասել է, որ խորհրդարանական հանձնաժողովներում եւ հասարակական կազմակերպությունների հետ կենսաթոշակային բարեփոխումների քննարկումների արդյունքում ստացվել է շուրջ 200 առաջարկ, որոնց մի մասը տեղ են գտել օրինագծում:

Մասնավորապես, նոր տարբերակում հստակ սահմանազատված են կետերը, որոնք վերաբերում են պարտադիր եւ կամավոր կուտակային կենսաթոշակներին, կարգավորվել է վճարումների գործընթացը մի քանի գործատուների մոտ աշխատող անձանց դեպքում:

Դիտում՝ 13272

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW