Դրամի ներկայիս ամրապնդումը պայմանավորված չէ ԿԲ միջամտությամբ, կարծում է «Ռենեսա»-ի տնօրենը

26.11.2010 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՆԱՍԴԱՔ ՕէՄԷՔՍ Արմենիա»-ում երեկվա առեւտրի արդյունքում հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,49%-ով (1.77 կետով)` մեկ դոլարի դիմաց կազմելով 358.85 դրամ:

Այս շաբաթվա ընթացքում դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ 0.96%-ով (3.5 կետով):

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով դրամի ամրապնդումը` «Ռենեսա» ներդրումային ընկերության տնօրեն Վաղինակ Սարոյանն ասել է, որ այն հիմնականում պայմանավորված է ազգային արժույթի նկատմամբ մեծ պահանջարկով ներկրողների շրջանում, ովքեր ավանդաբար ամսվա վերջում եւ ամանորյա տոների նախաշեմին զբաղվում են ներկրվող մեծաքանակ ապրանքների մաքսային ձեւակերպումներով, հարկերի վճարմամբ եւ չունեն ազգային արժույթի բավարար ծավալ:

«Ներքին շուկայում ապրանքների իրացումից հետո սկսվում է հակառակ գործընթացը, որի ընթացքում աճում է արտարժույթի պահանջարկը, եւ դրամը կամ սկսում է թուլանալ, կամ մնում է ընթացիկ մակարդակում»,- ասել է Վաղինակ Սարոյանը:

Նա չի համաձայնել այն կարծիքին, որ դրամի ներկայիս ամրապնդումը պայմանավորված է ԿԲ միջամտությամբ` գնաճը զսպելու նպատակով` դա պայմանավորելով բացառապես սեզոնային գործոնով:

Դիտում՝ 14069
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW