Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանի Երեւանի Պետական Բժշկագիտական Համալսարանում (ԵՊԲՀ) կայացել է բժշկական ուլտրաախտորոշման լաբորատորիայի բացումը: Լաբորատորիան կազմելու է ԵՊԲՀ գործող լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնի մի մասը եւ գտնվում է համալսարանական 1-ին հիվանդանոցային համալիրի տարածքում: «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Հանուն կյանքի» բժշկության զարգացման հիմնադրամին կատարված նվիրատվության միջոցները օգտագործվելու են որպես կանխավճար` լաբորատորիայի համար մի շարք սարքավորումներ գնելու նպատակով: Սարքավորումների ընդհանուր գինը կազմում է 146 191 800 դրամ, որի 20% կանխավճարը կազմում է մոտ $ 80.000: Արժեքի մնացած 80% վճարվելու է 1.5 տարվա ընթացքում ԵՊԲՀ միջոցներով: Tweet Դիտում՝ 11854