Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,4%-ով:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-հոկտեմբերին ՀՆԱ ծավալը կազմել է 2 տրլն 755 մլրդ 629,7 մլն դրամ: ՀՆԱ աճի տեմպը հունիսից շարունակում է դանդաղել. այս տարվա հունվար-մայիսին տնտեսության աճը կազմում էր 8,8%, հունվար-հունիսին` 6,7%, հունվար-հուլիսին` 4%, հունվար-օգոստոսին` 3,1%, հունվար-սեպտեմբերին` 2,8%: Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 653 մլրդ 627.5 մլն դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9.8%-ով: 2010թ. հունվար-հոկտեմբերին 16,8% անկում է նկատվել գյուղատնտեսության ոլորտում; 5.15% անկում է արձանագրվել շինարարական հատվածում: 2010թ. հունվար-հոկտեմբերին հայկական արտահանումը ավելացել է 41,3%-ովՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 1 տրլն 425,6 մլրդ դրամ ($ 3 մլրդ 795,4 մլն)` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 21,1%-ով:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները ավելացել են 41,3%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 298,2 մլրդ դրամ ($793.9 մլն), իսկ ներկրման ծավալներն աճել են 16.7%-ով` կազմելով 1 տրլն 127,4 մլրդ դրամ ($3 մլրդ 1,5 մլն):Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 829.2 մլրդ դրամ, կամ $2 մլրդ 207,6 մլն: Tweet Դիտում՝ 11917