ԿԲ-ն շարունակում է կատարել դոլարային ինտերվենցիաներ, կարծում է Բագրատ Ասատրյանը

22.11.2010 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ շարունակում է կատարել դոլարային ինտերվենցիաներ, ինչի մասին վկայում է ընթացիկ տարում երկրի արտաքին պահուստների 10%-նոց կրճատումը, ասել է Բագրատ Ասատրյանը: 

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով ՀՀ ազգային արժույթի ամրապնդման պատճառների մասին Մեդիամաքս-ի հարցին` Բագրատ Ասատրյանն ասել է, որ ներկայիս տնտեսական պայմաններում ավելի տրամաբանական կլիներ հայկական դրամի թուլացումը, սակայն դրա ամրապնդմամբ ԿԲ-ն փորձում է զսպել ուժգնացող գնաճը, որը հասնում է 8-9%-ի: 

«ՀՀ ԿԲ-ն, ինչպես եւ մյուս կենտրոնական բանկերը, երբեք չի խոստովանի, որ կատարում է արժութային միջամտություններ, սակայն փաստը մնում է փաստ»,- նկատել է Բագրատ Ասատրյանը: 
Դիտում՝ 12309
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW