MegaPay-ին միացել են «ՀայՌուսգազարդ»-ի 12 նոր մասնաճյուղեր

15.11.2010 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, սկսել է վճարումներ ընդունել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մարզային 12 նոր մասնաճյուղերի օգտին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, այսուհետ Արարատի, Արտաշատի, Մարտունիի, Սեւանի, Ճամբարակի, Կապանի, Քաջարանի, Ախուրյանի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի եւ Ամասիայի բնակիչները կարող են գազի դիմաց վճարումներ կատարել MegaPay ակնթարթային վճարումների համակարգի տերմինալային ցանցի կամ վճարման կետերի միջոցով:

«Մեր համակարգում ավելացնելով «ՀայՌուսԳազարդ» ընկերության 12 մասնաճյուղերը` մենք ծածկում ենք այդ ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերի գրեթե 80%-ը, իսկ մինչեւ տարեվերջ նպատակ ունենք ծածկույթը հասցնել 100%-ի»,- ասել է ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:

Դիտում՝ 11003
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW