Պարզեցվել են «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի պայմանները մարզերի համար

11.11.2010 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը այսօր որոշում է կայացրել պարզեցնել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի պայմանները ՀՀ մարզերի բնակիչների համար:

Ինչպես այսօր հայտնել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, մարզերի բնակիչների համար պետական սուբսիդավորման տոկոսադրույքը կկազմի 4%` մայրաքաղաքում գործող 2%-ի փոխարեն: Այդ փոփոխությունների շնորհիվ հիփոթեքային վարկի փաստացի տոկոսադրույքը մարզերի բնակիչների համար կկազմի 6,5-7%:
 
Մարզերում երիտասարդ ընտանիքների համար կանխավճարը կկազմի բնակարանի արժեքի մինչեւ 10%-ը` Երեւանում ապրող երիտասարդ ընտանիքների համար հաստատված 30%-ի փոխարեն:

Տիգրան Դավթյանն ասել է, որ պարզեցված պայմանների համաձայն, որպես գրավ կարող է ներկայացվել երաշխիքային նամակը ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակում ընդգրկված ձեռնարկության կողմից:

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի իրականացման սկզբից տրամադրվել է 137 վարկ, որից 99-ը Երեւանում, մնացածը` ՀՀ մարզերում:

Դիտում՝ 15080

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW