«Մեգա Պանտերա»-ն սկսել է համագործակցել «Ադալեվ Ռիա» վճարահաշվարկային ընկերության հետ

10.11.2010 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է «Ադալեվ Ռիա» վճարահաշվարկային ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, MegaPay ակնթարթային վճարումների համակարգին «Ադալեվ Ռիա»-ի միացման շնորհիվ Երեւանի բնակիչները հնարավորություն կունենան ավելի քան 35 օպերատորների ծառայությունները վճարել «Ադալեվ Ռիա»-ի` Դեմիրճյան 40 հասցեում գտնվող մասնաճյուղում:

«Մեր վճարահաշվարկային համակարգի հաճախորդների քանակի աճի եւ պահանջարկի ավելացմանը զուգընթաց` մենք ընդլայնում ենք մեր գործընկերների ցանկը եւ «Ադալեվ Ռիա»-ի հետ համագործակցությունը  դիտարկում որպես եւս մեկ քայլ` ուղղված մեր հաճախորդների համար հարմարավետության բարձրացմանը եւ մասնագիտացված մոտեցում ցուցաբերելուն»,- նշել է «Մեգա Պանտերա» ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:

«Մեգա Պանտերա»-ի գործընկերների թվում են ՀՀ 7 առեւտրային բանկեր, որոնք վճարումներ են ընդունում MegaPay-ի միջոցով, եւ Idram ինտերնետային վճարային համակարգը:

Դիտում՝ 11311

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW