ԵԿԳ-ն չի վաճառի իր սպիրտները առանց հավանական գնորդի համբավն ու մտադրությունները պարզելու

10.11.2010 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանը («ԱրԱրԱտ» ապրանքանիշ) չի վաճառի իր կոնյակի սպիրտները առանց հավանական գնորդների համբավն ու մտադրությունները «մանրամասն պարզելու»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին ասել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը ուկրաինական «Տնտեսական նորություններ» թերթի հետ հարցազրույցում:

Նրա խոսքերով, «բազմաթիվ ուկրաինական արտադրողներ Երեւանի կոնյակի գործարանին խնդրում են վաճառել սպիրտները»:

«Մենք վաճառքի համար սպիրտ ունենք, սակայն ոչ մի կաթիլ չենք վաճառի, քանի դեռ չգիտենք` ուր է գնալու այդ սպիրտը, եւ ինչ ապրանքանիշ է դրանից ստացվելու: Մենք չենք ցանկանում, որպեսզի այլ` ոչ այնքան հայտնի արտադրողները շահարկեն Երեւանի կոնյակի գործարանի անունը` իրենց արտադրանքը ներկայացնելով որպես ԵԿԳ-ի պաշարներից պատրաստված ապրանք: Մենք դա չենք կարող թույլ տալ: Այդ պատճառով ավելի լավ է պահենք մեր սպիրտները եւ սպասենք ավելի լավ ժամանակների, կամ մանրամասն պարզենք հավանական գնորդի համբավն ու մտադրությունները»,- հայտարարել է Արա Գրիգորյանը:

Դիտում՝ 11891
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW