Մեկնարկում է Երեւանի մետրոյի վերականգնման նախագիծը
09.11.2010 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Մեկնարկում է Երեւանի մետրոպոլիտենի վերականգնողական նախագիծը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Եվրահանձնաժողովի պատվիրակությունում, Եվրոպական Միության /ԵՄ/ ներկայացուցիչները այսօր Հայաստան կժամանեն ծրագրի իրականացման մեկնարկն ազդարարելու նպատակով:
Ծրագրի նպատակն է ֆինանսավորել առաջնային կապիտալ ներդրումները Երեւանի մետրոպոլիտենի նորացման նպատակով: Նախատեսվում է բարձրացնել մետրոյի անվտանգության մակարդակը, այդ թվում` շարժակազմի նորացում, ռելսային ուղիների բարելավում, էներգամատակարարման վերանորոգում, պոմպերի փոխարինում եւ այլն:
Երեւանի մետրոյի վերականգնողական նախագծի առաջին փուլը հաստատվել է 2010թ. մարտին: Դրա իրագործմանը հատկացվել է 5 մլն եվրո ծավալի դրամաշնորհ ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի բյուջեից եւ եւս 5 մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկի կողմից, ինչպես նաեւ 5 մլն վարկ եւ 1 մլն տեխնիկական համագործակցության դրամաշնորհ Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կողմից:
Երկրորդ փուլով, որի արժեքը կկազմի 15 մլն եվրո, նախատեսվում է լուծել այլ խնդիրներ, ներառյալ ջրամատակարարումը դեպի մետրոյի թունել:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: