ՀՀ բանկերը կարող են վճարել կենսաթոշակները

04.11.2010 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել, որի համաձայն առեւտրային բանկերը կարող են մասնակցել կենսաթոշակների վճարմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության նիստում Տիգրան Սարգսյանն ասել է, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում պետությունը բոլոր առեւտրային բանկերին առաջարկում է կատարել կենսաթոշակային վճարումներ:

«Յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է անձամբ ընտրել բանկը, այնտեղ հաշիվ բացել եւ ստանալ թոշակ իր անձնական բանկային հաշվի վրա»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա նշել է նաեւ, որ կառավարությունը կենսաթոշակառուներին կտրամադրի անվճար բանկային քարտ, որով նրանք կարող են կատարել նաեւ անկանխիկ գործառնություններ:

«Այդ նորարարությունը պետությանը թույլ կտա լուծել կենսաթոշակային վճարումների ընթացքում գոյացող հերթերի խնդիրը, որոնք, ցավոք, առկա են մինչ օրս»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 12683

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW