Երեւան/Մեդիամաքս/. «ԴԻԼԻՋԱՆ միջազգային դպրոցի» նախաձեռնողները եկել են այն եզրակացության, որ ներկայումս նախագիծը դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասվում է Երեւանում հոկտեմբերի կեսին կայացած «ԴԻԼԻՋԱՆ միջազգային դպրոցի» Հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով նախագծի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «Նիստի մասնակիցները քննարկել են Հայաստանում օտարալեզու դպրոցների ստեղծման շուրջ առկա իրավիճակը եւ եկել այն եզրահանգման, որ ներկայումս նախագիծը դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ զգալի թվով մարդիկ աջակցություն են հայտնել նախագծին ԶԼՄ-ների եւ նախաձեռնողների հետ անմիջական շփման միջոցով: Արդյունքում փաստաթղթերի եւ ճարտարապետական ծրագրի մշակման աշխատանքը կշարունակվի: Հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստի կգումարվի 2011թ. գարնանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 13734