«ԱրԱրԱտ»-ի ռեբրենդինգի նախաձեռնությունը «բացարձակապես զուրկ է ռիսկից», վստահ է ԵԿԳ ղեկավարը

01.11.2010 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանի /ԵԿԳ/ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը վստահ է, որ «ԱրԱրԱտ» կոնյակների ռեբրենդինգի նախաձեռնությունը «բացարձակապես զուրկ է ռիսկից»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արա Գրիգորյանն այդ մասին ասել է BFM.ru ռուսաստանյան բիզնես-պորտալի հետ հարցազրույցում:

«Անկասկած, «ԱրԱրԱտ»-ի հարուստ անցյալը մեծ առավելություն է, սակայն միայն դրանով սահմանափակվելը, այն անվերջ շահագործելը ճիշտ չէ: Ժամանակակից սպառողը մեծամասամբ կողմնորոշվում է նաեւ ըստ ապրանքանիշի մարքեթինգային բնույթի: Դա ապրանքատեսակի յուրատեսակ հատկանիշ է, որը թույլ է տալիս անցնել դարաշրջանից դարաշրջան, անցնել ժամանակի միջով: Երբ այսօր դուք ամանորյա սեղան եք պատրաստում, վստահ եմ, օգտագործում եք գունավոր անձեռոցիկներ, մոմեր եք վառում: Եվ մենք ցանկանում ենք, որ դուք հպարտությամբ խմեք այն ըմպելիքը, որը խմում էր ձեր պապը, սակայն այն փաթեթավորմամբ, որը չեք ամաչի դնել համաշխարհային այլ ապրանքանիշերի կողքին: Այդ պատճառով վստահ եմ, որ մեր նախաձեռնությունը բացարձակապես զուրկ է ռիսկից»,- ասել է ԵԿԳ գլխավոր տնօրենը:

Միաժամանակ, Արա Գրիգորյանը խոստովանել է, որ «փաթեթավորման ձեւափոխումը հաճախ առաջացնում է հասարակական մեկնաբանություններ. հին ձեւավորմամբ կոնյակն ավելի լավն էր»: «Դա բնական մարդկային ընկալում է: Որպես կանոն, որոշ ժամանակ անց իրավիճակը հարթվում է»,- ասել է նա:

Դիտում՝ 14401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW