«Ամերիաբանկը» ապահովել է վարկային պորտֆելի ամենամեծ ծավալը ՀՀ բանկային համակարգում

25.10.2010 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» ս.թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի ամենամեծ ծավալը  ՀՀ բանկային համակարգում:

«Ամերիաբանկի» վարկային պորտֆելը 2010թ.  9 ամիսների արդյունքներով կազմել է 88 մլրդ դրամ, Մեդիամաքս-ին հայտնեցին բանկում:

Տարվա սկզբի համեմատությամբ վարկային պորտֆելի աճը 9 ամսում կազմել է 37%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` 98 %:

Ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով բանկի վարկային պորտֆելի աճի 87%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք նշված ժամանակահատվածում աճել են 38 %-ով:

Ս.թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ամերիաբանկի» վարկային պորտֆելի  84% (75 մլրդ դրամ) կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը:

Նույն ժամանակահատվածում բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճը կազմել է 29%, իսկ տարեկան կտրվածքով պորտֆելը  գրեթե կրկնապատկվել է  (աճը` 99%):

Դիտում՝ 12839
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW