ԵԿԳ-ն ավարտել է խաղողի մթերումը` ամբողջությամբ կատարելով իր պայմանագրային պարտավորությունները

22.10.2010 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանը /ԵԿԳ/ ավարտել է խաղողի մթերումը` ամբողջությամբ կատարելով իր պայմանագրային պարտավորությունները:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ԵԿԳ-ի մամուլի ծառայությունում, ձեռնարկության երեք մասնաճյուղերի կողմից գնվել է 28 525 տոննա խաղող:

Գնված խաղողի դիմաց ողջ գումարը փոխանցվել է ֆերմերների բանկային հաշիվների վրա:

1 կգ խաղողի գինը ԵԿԳ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար սահմանվել էր 130 դրամ, Տավուշի մարզի մասնաճյուղի համար` 120 դրամ:

Դիտում՝ 11371

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW