«Շեն-Կոնցեռնը» թողարկել է 500 մլն դրամի պարտատոմս

21.10.2010 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ն թողարկել է 500 մլն դրամի արժեկտրոնային պարտատոմս:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերության (թողարկման տեղաբաշխողը) դիլեր-բրոքեր Ալիկ Առաքելյանը, «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ն թողարկել է 50 հազ. արժեկտրոնային պարտատոմս 10 հազ. դրամ անվանական արժեքով եւ 12.5% տարեկան տոկոսադրույքով:

Թողարկման ազդագիրը (հրապարակված է www.shenconcern.com եւ www.capital.com.am կայքէջերում) գրանցվել է հոկտեմբերի 11-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ:

Թողարկման տեղաբաշխումը մեկնարկել է հոկտեմբերի 15-ին եւ կշարունակվի մինչեւ 2010թ. նոյեմբերի 12-ը:

Դիտում՝ 14615
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW