ՀՀ-ում մեկնարկել է ԱՊՊԱ պոլիսների վաճառքը
18.10.2010 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Հայաստանում սկսվել է ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ պոլիսների վաճառքը, որոնք ուժի մեջ կմտնեն 2011թ. հունվարի 1-ից:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգը Հայաստանում կներդրվի 2011թ. հունվարի 1-ից, իսկ մինչ այդ բոլոր ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր են ապահովագրել իրենց ավտոմեքենաները:
Հունիսի 28-ին ՀՀ ԿԲ խորհուրդը գրանցել է ինքնակարգավորվող կազմակերպություն` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական մարմինը որի հիմնական նպատակն է պաշտպանել տուժած անձանց շահերը եւ ապահովել ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի կայուն զարգացումը:
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի անդամներն են դարձել հետեւյալ ապահովագրական ընկերությունները.
«Նաիրի Ինշուրանս», «Սիլ Ինշուրանս», «ԻՆԳՈ Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Գարանտ Լիմենս», «Կասկադ Ինշուրանս», «ՌԵՍՈ», «Ռասկո»:
Հոկտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ԱՊՊԱ պոլիսների հաստատված սակագները:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: