Գյումրիում բացվեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը

12.10.2010 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գյումրիում բացվեց  «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը, մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Ցուցահանդեսի բացմանը ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանը նշեց, որ ցուցահանդեսը նպատակ է հետապնդում ծանոթացնել մարզի բնակիչներին դրամաշրջանառության պատմությանը և Կենտրոնական բանկի գործառույթներին:

ԿԲ կողմից ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Դիտում՝ 13340

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW