Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական համաժողովը կունենա ավելի քան 100 մասնակից

08.10.2010 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ավելի քան 100 մասնակիցներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից եւ Միացյալ Արաբական Էմիրություններից կմասնակցեն Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ սփյուռքի նախարարությունում, համաժողովի հիմնական նպատակն է հայ բանկիրների եւ ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծումը եւ դրա հիման վրա մասնագիտական ցանցի ձևավորումը:

Համաժողովը կընթանա հոկտեմբերի 17-19-ը Երեւանում` ՀՀ սփյուռքի նախարարության, Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության աջակցությամբ:

Դիտում՝ 11520

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW