“Բելառուսը տարածք է տրամադրել հայ-բելառուսական համատեղ կոնյակի գործարանի շինարարության համար”

07.10.2010 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Բելառուսը արդեն տարածք է տրամադրել կոնյակի հայ-բելառուսական համատեղ գործարանի շինարարության համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում պատկանում է նաեւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը:

Գագիկ Ծառուկյանի խոսքերով, նախատեսվում է թողարկել համատեղ արտադրության կոնյակ. Հայաստանից ներկրել սպիրտ եւ այն շշալցել Բելառուսում:

Գագիկ Ծառուկյանը հայտնել է նաեւ, որ բելառուսական կողմը  կտրամադրի տարածք հայկական առեւտրային կենտրոնի կառուցման համար, որտեղ կներկայացվի բացառապես հայկական արտադրանք` Երեւանում վերջերս բացված բելառուսական առեւտրի կենտրոնի օրինակով:

Դիտում՝ 10753

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW