Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ երկաթուղային համալիրը կայացել է, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Շեւքեթ Շայդուլինն ընդգծել է, որ այդ հայտարարության համար հիմք են հանդիսացել 2010թ. 9 ամիսներին Հարավկովկասյան երկաթուղու գործունեության արդյունքները: Ընկերությունն առաջին անգամ մուտք է գործել է ինքնարժեքի պարամետրեր եւ կատարել է եկամուտների բյուջետային պլանները, որոնք հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 9,7%-ով: Միաժամանակ, այլ եկամուտները կազմել են 750 մլն դրամ: Արձանագրվել են նաեւ պլանային վնասներ 1.5 մլրդ դրամի սահմաններում: Շեւքեթ Շայդուլինը տեղեկացրել է, որ ՀՀ պետբյուջե կատարած վճարումները 2010թ. 9 ամիսների ընթացքում կազմել են 3.1 մլրդ դրամ: Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընկերության ներդրումները կազմել են 7 մլրդ դրամ, որից 1.7 մլրդ դրամն ուղղվել է ենթակառուցվածքի զարգացմանը: Այսպիսով, 2010թ. 9 ամիսների ընթացքում ընդհանուր ծախսերը կազմել են 11,5 մլրդ դրամ: Շեւքեթ Շայդուլինը հայտնել է, որ արդեն հաստատվել է ընկերության 2011թ. բյուջեն, որի համաձայն, նախատեսվում է ցուցանիշների 3,8% աճ 2010թ. համեմատ: 2011թ. ներդրումների ծավալը նախատեսված է 15.7 մլրդ դրամի մակարդակում: Tweet Դիտում՝ 12265