2011թ. ՀՀ տնտեսությունը կհասնի նախաճգնաժամային մակարդակին, հայտարարել է ֆինանսների նախարարը

06.10.2010 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. պետբյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն դրամի մակարդակում, ինչը 63 մլրդ դրամով գերազանցում է 2010թ. համանուն ցուցանիշը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` այսօր Երեւանում ներկայացնելով 2011թ. պետբյուջեի նախագիծը:

Նրա խոսքերով, 2011թ. պետբյուջեն կպահպանի իր սոցիալական ուղղվածությունը, մասնավորապես, լրացուցիչ 63 մլրդ դրամից 44 մլրդ-ը նախատեսվում է ուղղել հենց սոցիալական կարիքներին:

«Պետբյուջեի եկամտային մասը կկազմի 850 մլրդ դրամ, որից 650 մլրդ-ը` հարկային մուտքերի հաշվին»,- ասել է Տիգրան Դավթյանը` հավելելով, որ 2011թ. պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 148,6 մլրդ դրամ` 2010թ. ՀՆԱ նկատմամբ 5%-ի դիմաց 2011թ. նվազելով մինչեւ 3,9%:

2011թ. պետբյուջեի նախագծում նախատեսված տնտեսական աճը կազմում է 4,6%, ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կանխատեսվում է 3,5%-ի սահմաններում: Նախարարի խոսքերով, հաջորդ տարի ՀՀ տնտեսությունը կհասնի նախաճգնաժամային մակարդակին:

Խոսելով ընթացիկ տարվա զարգացումների մասին` Տիգրան Դավթյանը նշել է, որ տարվա արդյունքներով կառավարությունն ակնկալում է ՀՆԱ-ի 3,4% աճ, ինչպես նաեւ պետբյուջեով նախատեսված ինֆլյացիայի մակարդակ (5,5%-ի սահմաններում):

Անդրադառնալով արտաքին պարտքի սպասարկման խնդրին` նախարարը նշել է, որ դրա հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ այս տարի կկազմի 42-44%, ապա աստիճանաբար կնվազի:

Դիտում՝ 10584
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW