2011թ. միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան տրանսպորտային միջոցները կհամալրվեն թվային տախոգրաֆներով

06.10.2010 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. հունվարի 1-ից Հայաստանում նոր համակարգ, ըստ որի միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆներով, իսկ դրանց վարորդները ունենան թվային տախոգրաֆի քարտեր:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունում, այդ մասին տեղական բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը:

Նրա խոսքերով, թվային տախոգրաֆները կվերահսկեն վարորդների աշխատանքի ժամանակացույցը: Արտաշես Ավետիսյանը նկատել է, որ տախոգրաֆների տեղադրման անհարժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.: Փոխնախարարը հայտնել է նաեւ, որ համակարգի ներդրման նպատակով հայտարարվելու է միջազգային բաց մրցույթ:

Դիտում՝ 11475

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW