10-15 տարվա ընթացքում ՀՀ վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը նախատեսվում է հասցնել 10%-ի

05.10.2010 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում մեկնարկել է Վերականգնվող էներգետիկայի շաբաթը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, շաբաթվա ընթացքում կքննարկվեն վերականգնվող էներգետիկայի ոլորտի համաշխարհային նվաճումները, Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարները, նոր ներդրումային ծրագրերը, միջազգային ֆինանսական կառույցների եւ ՀՀ բանկերի կողմից վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագրերը:

Ինչպես միջոցառման բացմանը նշել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, վերականգնվող էներգետիկան ՀՀ էներգետիկ հատվածի կարեւորագույն բաղադրիչներից է, քանի որ թույլ է տալիս առավելապես բարձրացնել ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը:

«Ներկայումս Հայաստանում գործում են 124 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 94 փոքր ՀԷԿ-եր, որոնք այս տարի կարտադրեն 385 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է ՀՀ ընդհանուր պահանջարկի շուրջ 3%-ը»,- ասել է նախարարը` հավելելով, որ ներկայումս ընթանում է եւս 65 փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարություն:

Արմեն Մովսիսյանի խոսքերով, նախատեսվում է 10-15 տարվա ընթացքում ՀՀ էլեկտրաէներգիայի համախառն արտադրությունում փոքր ՀԷԿ-երի տեսակարար կշիռը բարձրացնել մինչեւ 7-8%, իսկ ողջ վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը` մինչեւ 10%: «Ներդրումային հետաքրքրություն կա նաեւ հողմակայանների շինարարության ոլորտում»,- ասել է Արմեն Մովսիսյանը` նշելով, որ իտալական մի ընկերություն արդեն ստացել է Հայաստանում 20 ՄՎտ հզորությամբ հողմակայանի շինարարության լիցենզիա:

Շաբաթվա կազմակերպիչներն են ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը եւ «Էքսպոմեդիա» կենտրոնը: Միջոցառումներն ընթանում են ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի եւ Գլոբալ բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ:

Դիտում՝ 10709
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW