ԼՂՀ կառավարության 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նախատեսում է ՀՆԱ-ի 9-11% աճ

29.09.2010 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ կառավարությունը երեքշաբթի հաստատել է 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որն ուղարկվելու է խորհրդարանի քննարկմանը:

Ինչպես կառավարության նիստում նշել է ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, 2011-2013թթ. նախանշվում է ՀՆԱ-ի 9-11% աճ, ինչը թույլ կտա լուծել մի շարք տնտեսական եւ սոցիալական խնդիրներ: Կառավարությունը մտադիր է պահպանել տարեկան ծախսերը ՀՆԱ-ի 43,6-50,1%-ի սահմաններում: Նախատեսվում է, որ 2013թ. ԼՂՀ պետբյուջեի եկամուտները կկազմեն ավելի քան 69 մլրդ դրամ:

Սպարտակ Թեւոսյանը նշել է, որ 2011թ. ԼՂՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի 32 հազ. դրամ: Պետական կառավարման համակարգում եւ ժողովրդական կրթության ոլորտում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Նրա խոսքերով, պետությունը հատուկ ուշադրություն կդարձնի առողջապահությանը. խոշոր կապիտալ ներդրումներ կկատարվեն ինչպես ոլորտի արդիականացման, այնպես էլ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման համար:

Դիտում՝ 12215
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW