2010թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 21,2%-ով
28.09.2010 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21,2%-ով` կազմելով 503,3 մլրդ դրամ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 7,1%-ով` կազմելով 529,8 մլրդ դրամ:
Պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը ապահովել են կառավարության կողմից 2010թ. առաջին 3 եռամսյակների համար հաստատված ծրագրի, համապատասխանաբար, 97,5% եւ 83,2%-ը:
Պետբյուջեի եկամուտների 92.5%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին: Բյուջեի ծախսային մասի աճը, ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման եւ դրամաշնորհների ծախսերի ավելացմամբ, ինչպես նաեւ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
2010թ. ՀՀ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 26,5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 66,5%-ով:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: