«Սեֆ Ինտերնեշնլը» սկսում է վարկեր տրամադրել բիզնես-սարքավորումների գնման համար
28.09.2010 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Սեֆ Ինտերնեշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հայտարարել է նոր վարկային ծրագրի` բիզնես ապառիկ վարկավորման ծառայությունների ներդրման մասին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Սեֆ Ինտերնեշնլ»-ի մամուլի ծառայությունում, նոր վարկային ապրանքատեսակը նախատեսված է արտադրական, առեւտրային, շինարարական, բժշկական սարքավորումների, գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաեւ համակարգիչների եւ էլեկտրոնային սարքավորումների ապառիկ ձեռք բերման համար:
Վարկային նոր ապրանքատեսակն ուղղված է բիզնեսի ընդլայնմանը, վարկերը տրամադրվելու են այն սարքավորումների համար, որոնց արժեքը չի գերազանցում $15 հազարին համարժեք դրամը, անվանական տոկոսադրույքը կազմելու է տարեկան 22%, մարման ժամկետը` 1470 օր:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: