2010թ. հունվար-հուլիսին ՀՀ-ում գրանցվել է սինթետիկ կաուչուկի արտադրության կրկնակի աճ

27.09.2010 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ում քիմիական արդյունաբերության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 39%:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում սինթետիկ կաուչուկի արտադրության ծավալն աճել է 2 անգամ` կազմելով 1083 տոննա:

Պլաստմասսե ապրանքների արտադրության ծավալը հունվար-հուլիս ամիսներին ավելացել է 20,3%-ով` կազմելով 5470 տոննա: 11.9%-ով ավելացել է լաքերի եւ ներկերի արտադրությունը (6192.6 տոննա), 14.4% աճ է արձանագրվել մաքրող եւ լվացող միջոցների արտադրության ոլորտում (1423 տոննա):

Դիտում՝ 10518
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW