Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ բանկերի վարկային պորտֆելը 2010թ. հուլիսին կազմել է 817 մլրդ 433 մլն դրամ` հունիսի համեմատ ավելանալով 1,46%-ով, կամ 11 մլրդ 796 մլն դրամով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, բանկերի կողմից արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը հուլիսի վերջին կազմել է 426 մլրդ 376 մլն դրամ, ազգային արժույթով վարկերինը` 347 մլրդ 912 մլն դրամ: Արտարժույթով վարկերի ծավալը հունիսի համեմատ աճել է 11 մլրդ 761 մլն դրամով (2.83%), իսկ ՀՀ դրամով վարկերի ծավալը կրճատվել է 1.24%-ով, կամ 4 մլրդ 362 մլն դրամով: ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը հուլիսի վերջում հունիսի համեմատ կրճատվել է 994 մլն դրամով, կամ 19,4%-ով: Միաժամանակ, երկարացված վարկերի ծավալը հունիսի համեմատ ավելացել է 5 մլրդ 391 մլն դրամով (16%)` կազմելով 39 մլրդ 21 մլն դրամ: ՀՀ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2010թ. հուլիսի վերջի դրությամբ կազմել է 54 մլրդ 486 մլն դրամ` հունիսի համեմատ կրճատվելով 247 մլն դրամով: ՀՀ առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2010թ. հուլիսի վերջի դրությամբ կազմել է 635 մլրդ 995 մլն դրամ` հունիսի համեմատ ավելանալով 8 մլրդ 309 մլն դրամով: Միաժամանակ, ընթացիկ տարվա մարտի դրությամբ ավանդների համախառն ծավալը կրճատվել է 8,4%-ով, կամ 58 մլրդ 132 մլն դրամով: Ռեզիդենտների ավանդների ծավալը հուլիսի վերջում կազմել է 532 մլրդ 228 մլն դրամ` հունիսի համեմատ ավելանալով 9 մլրդ 972 մլն դրամով, մինչդեռ ոչ ռեզիդենտների ավանդները նույն ժամանակահատվածում կրճատվել են 1 մլրդ 662 մլն դրամով` կազմելով 103 մլրդ 768 մլն դրամ: Մարտի համեմատ կրճատվել են ինչպես ռեզիդենտների (36 մլրդ 302 մլն դրամով), այնպես էլ ոչ ռեզիդենտների (21 մլրդ 830 մլն դրամով) ավանդների ծավալները: Արտարժույթով ավանդների ծավալները հուլիսի վերջում կազմել են 463 մլրդ 29 մլն դրամ (ավանդների ընդհանուր գումարի 72,8%-ը), ազգային արժույթով` 172 մլրդ 967 մլն դրամ (27.2%): Ընթացիկ տարվա փետրվարի համեմատ արտարժույթով ավանդների տեսակարար կշիռը կրճատվել է 1,9 տոկոսային կետով: Բանկերում ավանդների մնացորդը 2010թ. հուլիսի վերջի դրությամբ կազմել է 312 մլրդ 554 մլն դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 25%-ով: Tweet Դիտում՝ 11492