«Կոնվերս բանկը» դրամական փոխանցումներ կատարողներին կառաջարկի անվճար VISA քարտեր

23.09.2010 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կոնվերս բանկը» հայտարարել է, որ սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 31-ը բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցում կատարող հաճախորդներին կառաջարկի անվճար VISA Electron եւ VISA Classic վճարային  դեբետային քարտեր:
       
Բոլոր արագ դրամական  փոխանցումների համակարգերով 100-ից մինչև 500 ԱՄՆ դոլար/եվրո կամ դրանց համարժեք փոխանցում ստացող եւ ուղարկող հաճախորդներին բանկն անվճար կտրամադրի VISA Electron քարտ, իսկ 500 եւ ավելի ԱՄՆ դոլար/եվրո կամ դրանց համարժեք արտարժույթի դեպքում կտրամադրվի Visa Classic քարտ, հայտնեցին բանկում:

«Կոնվերս բանկն» անդամակցում է Migom, Money Gram, Contact, Blizko, Leader, Interexpress, Быстрая почта, Золотая корона փոխանցման համակարգերին:

Դիտում՝ 18924

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW