Երեւան/Մեդիամաքս/. «Ուայթհոլլ» ընկերությունը, որը հանդիսանում է Ռուսաստանում ալկոհոլի առաջատար ներկրողներից ու դիստրիբյուտորներից մեկը, պայմանագիր է կնքել հայաստանյան Great Valley ընկերության հետ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «Ֆինմարկետը», ռուսաստանյան ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ նրա 2011թ. ծրագրերի մեջ է մտնում նաեւ Great Valley-ի արտադրանքի իրացման ծավալը մինչեւ 2,1 մլն շշի հասցնելը, ինչը համապատասխանում է հայկական կոնյակի շուկայի 10%-ին: Երկարաժամկետ հեռանկարում «Ուայթհոլլը» նախատեսում է ընդգրկվել առաջատարների եռյակում եւ զբաղեցնել Ռուսաստանում հայկական կոնյակի շուկայի 25%-ից ավելին: Կոնյակը վաճառվելու է 2 ապրանքանիշերի ներքո` Great Valley` մեկ շշի դիմաց 500-ից մինչեւ 2000 ռուբլի արժեքով, եւ «Տիգրան Մեծ»` սկսած 2000 ռուբլիից: Tweet Դիտում՝ 15834