«Հայէկոնոմբանկը» սկսել է փոխանցումներ իրականացնել չինական յուանով

17.09.2010 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Հայէկոնոմբանկը» սկսել է փոխանցումներ իրականացնել չինական յուանով:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «Հայէկոնոմբանկը» դարձել է ՀՀ առաջին բանկը, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց թույլ է տալիս փոխանցումներ կատարել դեպի Չինաստան չինական յուանով:

«Հայէկոնոմբանկը» առաջարկում է փոխանցումներ կատարել դեպի Հոնգ-Կոնգ, Մակաու եւ Հարավարեւելյան Ասիայի հանրապետություններ, ինչպես նաեւ Շանհայ, Գուանգժու, Շենժեն եւ չինական մի շարք այլ քաղաքներ:

Դիտում՝ 13462

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW