«Արդշինիվեստբանկը» միացել է «Золотая Корона» համակարգին

14.09.2010 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինիվեստբանկը» միացել է «Золотая Корона» միջազգային դրամական փոխանցումների համակարգին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրեցին բանկի մամլո ծառայությունում, «Золотая Корона» համակարգը սեպտեմբերի 14-ից սկսելու են սպասարկել «Արդշինինվեստբանկի» երեւանյան մասնաճյուղերը:

Նոր համակարգը հնարավորություն կտա «Արդշինինվեստբանկի» հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

«Արդշինինվեստբանկի» մասնաճյուղերում «Золотая Корона» համակարգով ուղարկված գումարի ստացման դեպքում ստացողից միջնորդավճար չի գանձվում: «Золотая Корона» համակարգով փոխանցման սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1,5%-ը:

Դիտում՝ 18127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW