Դիլիջանում կանցկացվի «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հեռանկարներ» ֆորումը

08.09.2010 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լե Ուերուն ասել է, որ տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում աճ է գրանցվում:

Սեպտեմբերի 9-ից 12-ը Ֆիլիպ լե Ուերուն կայցելի Հայաստան, այսօր Մեդիամաքս-ին ասացին ՀԲ Երեւանի գրասենյակում:

«Մենք պետք է աշխատենք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի դիմագրավենք ապագա մակրոտնտեսական անկայունությունն ու ռիսկերին և ամրապնդենք տնտեսության վերականգնման հիմքերը»,- նշել է Ֆիլիպ լե Ուերուն:

Նա նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակելու է իր աջացությունն այն ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանում տնտեսական աճի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և անապահով ու խոցելի խավերին օժանդակությանը:

Այցի ընթացքում Ֆիլիպ լե Ուերուն կմասնակցի Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համատեղ կազմակերպած` Դիլիջանում կայանալիք բարձր մակարդակի քննարկմանը: «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով ֆորումը կանդրադառնա այն հարցերին, թե ինչպես կարող են հետճգնաժամային հանրային քաղաքականությունները խթանել ներդրումները, արտահանումն ու աղքատության հաղթահարումը Հայաստանում, և թե ինչպես կարող է Համաշխարհային բանկը շարունակել իր աջակցությունն այս ուղղությամբ:

Դիտում՝ 16612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW