ՀԱԳՄ-ն մշակում է հայաստանյան ձեռնարկատիրոջ բարոյական կանոնագիրք

07.09.2010 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը /ՀԱԳՄ/ առաջին անգամ Հայաստանում կանցկացնի սոցիալական գործընկերության թեմայով կոնֆերանս:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կոնֆերանսը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, դրան կմասնակցեն պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: ՀԱԳՄ գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանի խոսքերով, կոնֆերանսի ընթացքում կներկայացվի սոցիալական գործընկերության հայաստանյան եւ միջազգային փորձը, կքննարկվեն պետության, մասնավոր հատվածի եւ արհմիությունների լիարժեք համագործակցությանը խոչընդոտող խնդիրները:

ՀԱԳՄ նախագահն ասել է, որ միությունը Հայաստանի բանկերի միության հետ համատեղ 2011 թվականը կհայտարարի հայտնի հայ ձեռնարկատեր Ալեքսանդր Մանթաշովի տարի: Նա հայտնել է նաեւ, որ միությունն աշխատում է հայաստանյան ձեռնարկատիրոջ բարոյական կանոնագրքի վրա:

Դիտում՝ 10152

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW