Moody’s-ը անփոփոխ է թողել «Արդշինիվեստբանկի» վարկանիշերը

02.09.2010 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել «Արդշինիվեստբանկի» վարկանիշերը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, գործակալությունը հաստատել է բանկին շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ, ինչպես նաեւ ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշները:

««Արդշինինվեստբանկը» Moody's-ի սանդղակի «D-» եւ Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաեւ որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը»,- նշել են մամուլի ծառայությունում:

Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով, հաշվի առնելով անցած տարվա տնտեսական բարդ իրավիճակը` Moody’s-ի վարկանիշների պահպանումը լավ գնահատական է բանկի համար: «Այդ վարկանիշները մեզ հնարավորություն կտան ներգրավել միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաեւ զարգացնել մեր հարաբերությունները հին եւ նոր գործընկերների հետ թե Հայաստանում, թե արտերկրում»,- ասել է Ներսես Կարամանուկյանը:

Դիտում՝ 12605

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW