«ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջին կիսամյակում եկամուտներն ավելացրել է 33,5%-ով

01.09.2010 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. առաջին կիսամյակում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» զուտ շահույթը կազմել է 1 մլրդ 712,4 մլն դրամ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ՎՏԲ-Հայաստան Բանկի» մամուլի ծառայությունում, հիմնական գործունեությունից ստացված եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 33,5%-ով` կազմելով 4 մլրդ 440 մլն դրամ:

Հաճախորդների հաշվի միջոցների ծավալն առաջին կիսամյակում աճել է 1 մլրդ 052,7 մլն դրամով` կազմելով 54 մլրդ 113 մլն դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 24,2%-ով` կազմելով 28 մլրդ 130 մլն դրամ: Ֆիզիկական անձանց վարկային փաթեթն առաջին եռամսյակում ավելացել է 24,2%-ով` կազմելով 29 մլրդ 630 մլն դրամ: Կապիտալի (ROE) եւ ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները, համապատասխանաբար, կազմել են 13,2% եւ 2,9%:

Ս.թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակը գերազանցել է 77 հազարը` ավելանալով 23%-ով: Առաջին կիսամյակի ավարտին շուկայում բանկի մասնաբաժինը կազմել է 8.4% վարկերի գծով եւ 7.3%` ավանդների գծով:

 

Դիտում՝ 13460
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW