Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22,2%-ով` կազմելով 438,8 մլրդ դրամ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 8.7%-ով` կազմելով 463.5 մլրդ դրամ: Պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը ապահովել են կառավարության կողմից 2010թ. առաջին 3 եռամսյակների համար հաստատված ծրագրի, համապատասխանաբար, 85.1% եւ 72.9%-ը: Պետբյուջեի եկամուտների 92.2%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին: Բյուջեի ծախսային մասի աճը, ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման եւ դրամաշնորհների ծախսերի ավելացմամբ, ինչպես նաեւ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ: 2010թ. ՀՀ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 24.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 63.4 %-ով: Tweet Դիտում՝ 11759