Կայացել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը

30.08.2010 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի /ՀԱՄՀ/ Հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստը կայացել է շաբաթ օրը Երեւանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, Տիգրան Սարգսյանը Հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացրել է երկրի տնտեսության զարգացման միտումները: Նրա խոսքերով, 2010թ. 7 ամիսների ընթացքում արձանագրվել է  4% տնտեսական աճ, «սակայն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված զգալի անկումը ազդել է տնտեսության աճի տեմպի վրա»:

«Մեր համախառն ներքին արդյունքի կառուցվածքում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ: ՀՆԱ-ում ավելանում է ծառայությունների եւ արդյունաբերության տեսակարար կշիռը: Ինչ-որ առումով սա դրական ազդեցություն է թողնում հարկահավաքման վրա: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ բարելավվել է»,- ասել է ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանը խորհրդի անդամներին ներկայացրել է 2010թ. առաջին յոթ ամիսների հարկային, մաքսային եւ սոցիալական մուտքերի ցուցանիշները` նշելով, որ դրանք գերազանցում են բյուջեով նախատեսվածը: «Դա մեզ հնարավորություն կտա պահպանել մակրոտնտեսական կայունությունը եւ նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ նկատմամբ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

ՀԱՄՀ նիստի օրակարգում ընդգրկված են եղել Զբոսաշրջության հարավային առանցքի հատակագծի ծրագրային առաջարկը եւ կրթության ոլորտի հանձնաժողովի կողմից մշակված նախագիծը: Խորհրդի անդամները լսել են նաեւ զեկույց «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի մասին: Քննարկման է ներկայացվել ազգային մրցունակության խթանմանն ուղղված ապագա ուղղությունների լայնամասշտաբ հետազոտության առաջարկը: Խորհուրդը քննարկել է մի շարք կազմակերպչական հարցեր, հաստատվել է հաջորդ նիստի անցկացման վայրը եւ ժամանակը:

 

Դիտում՝ 11555
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW