Կառավարությունը հուսով է, որ կենսաթոշակային բարեփոխումները կհանգեցնեն ստվերային տնտեսության կրճատմանը
27.08.2010 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը հուսով է, որ անցնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին` ստվերային տնտեսության մակարդակը երկրում կսկսի կրճատվել, այսօր Երեւանում ասել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը:
Նրա խոսքերով, ակնկալվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը կնպաստի, որպեսզի ձեռնարկությունների աշխատակիցները շահագրգռված լինեն հարկային հաշվետվություններում իրենց աշխատավարձն ամբողջական արտացոլմամբ:
Կարեն Թամազյանն ասել է նաեւ, որ եթե ներկայումս թոշակի ծավալը կազմում է միջին աշխատավարձի շուրջ 20-25%-ը, ապա կուտակային համակարգին անցնելով «փոխհատուցման գործակիցը» կբարձրանա մինչեւ 40-50%:
2011թ. հունվարի 1-ից Հայաստանն անցում է կատարելու կամավոր կուտակային համակարգի, իսկ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր բաղադրիչը, որի համաձայն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված ՀՀ բոլոր քաղաքացիները պարտավոր կլինեն կատարել կենսաթոշակային վճարումներ աշխատավարձի 5%-ի չափով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: