«ՎՏԲ-Հայաստան բանկը» մեկնաբանել է Fitch-ի հետ համագործակցության դադարեցման պատճառը
17.08.2010 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Փոխառության նոր ռազմավարության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան բանկը» չի նախատեսում ինքնուրույն դուրս գալ արտաքին շուկաներ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին ասել է «ՎՏԲ-Հայաստան բանկի» Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Յուրի Գուսեւը` մեկնաբանելով Fitch Ratings գործակալության կողմից բանկի վարկանիշերի հետ կանչելը:
«Ներկայումս ՎՏԲ խմբի շրջանակներում կատարվում են բանկային խմբի բոլոր մասնակիցների փոխառության ծրագրերի կենտրոնացման աշխատանքներ: Փոխառության նոր ռազմավարության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան բանկը» չի նախատեսում ինքնուրույն դուրս գալ արտաքին շուկաներ: Հաշվի առնելով այդ փաստը, ինչպես նաեւ ծախսերի կառուցվածքի օպտիմալացման ուղղությամբ բանկի կողմից տարվող աշխատանքները` մեր կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունը Fitch վարկանիշային գործակալության հետ»,- հայտարարել է Յուրի Գուսեւը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: