Fitch-ը հետ է կանչել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի վարկանիշները

17.08.2010 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Fitch Ratings գործակալությունը հաստատել եւ հետ է կանչել «ՎՏԲ-Հայաստան Բանկի» (այսուհետ` «ՎՏԲՀ») վարկանիշերը, ներառյալ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը «BB» մակարդակում:

 ««ՎՏԲՀ»-ի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերն արտացոլում են Fitch-ի կարծիքը բանկի սեփականատիրոջ` ռուսական «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ կողմից («ՎՏԲ», «BBB»/«Կայուն» կանխատեսում/F3) անհրաժեշտության դեպքում աջակցության ցուցաբերման չափավոր հնարավորության վերաբերյալ: Այդ կարծիքը հիմնված է «ՎՏԲՀ»-ի` «ՎՏԲ»-ի 100-տոկոսանոց տնօրինության տակ գտնվելու հանգամանքի, «ՎՏԲ»-ի համար ԱՊՀ շուկաների ռազմավարական նշանակության եւ մայր կառույցի համեմատ «ՎՏԲՀ»-ի փոքր ծավալի վրա: Միաժամանակ, այն աստիճանը, որում այդ աջակցությունը կարող է հաշվի առնվել վարկանիշերում, սահմանափակված է տրանսֆերտային եւ փոխարկման ռիսկերով, որոնք արտացոլվում են երկրների առաստաղային «BB» վարկանիշում:

«D/E» անհատական վարկանիշը հաշվի է առնում արտարժույթով վարկերի բարձր մասնաբաժինը, մասնաճյուղային ցանցի հետ կապված գործառնական ռիսկերը, դեռեւս զգալի կախվածությունը մայր կառույցից ֆոնդավորման աջակցության եւ իրացվելիության առումով, ինչպես նաեւ բարդ, թեեւ բարելավվող գործառնական միջավայրը: Միաժամանակ, վարկանիշն ուշադրության է առնում նաեւ բանկի զգալի կապիտալացվածությունը, ակտիվների որակի ցուցանիշների վերջին կայունացումը եւ երկրում առկա հաճախորդային բազան: 

«ՎՏԲՀ»-ն 2010թ. առաջին եռամսյակի ավարտին վերջում վարկերի ծավալով զբաղեցնում էր շուկայի 10%-ը, իսկ մանրածախ ավանդների ծավալով` 7%-ը:

Fitch-ը այլեւս չի վարկանշում այդ թողարկողին եւ չի կատարում դրա վերլուծությունը»,- ասվում է Fitch Ratings-ից Մեդիամաքս-ին ուղարկված հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 17119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW