«Ամերիաբանկի» լիզինգի պորտֆելը գրեթե 5 անգամ գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը

13.08.2010 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկն” 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում ապահովել է ֆինանսական լիզինգի գծով գործառնությունների ծավալային աճ մոտ 187%-ով:

2009թ. տարեվերջին “Ամերիաբանկին” բաժին էր ընկնում ՀՀ բանկային համակարգի լիզինգի ընդհանուր պորտֆելի 7%, սակայն 2010թ. առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում բանկի մասնաբաժինը շարունակաբար աճեց` համապատասխանաբար կազմելով ընդհանուր պորտֆելի 10% եւ 18.4%: 

2010թ. տարեսկզբին “Ամերիաբանկի” ֆինանսական վարձակալության (լիզինգի) պորտֆելը կազմում էր 383 մլն դրամ:  2010թ. առաջին եռամսյակի տվյալներով պորտֆելի աճը կազմել է 44% (553 մլն դրամ) տարեսկզբի համամետությամբ, իսկ արդեն երկրորդ եռամսյակին` 99% (1099 մլն դրամ) առաջին եռամսյակի համեմատությամբ: 

«Ամերիաբանկը» մտադիր է շարունակել լիզինգային ծառայությունների ակտիվ առաջխաղացումը հայաստանյան շուկայում, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին բանկում:

2010թ. օգոստոսի 12-ի դրությամբ «Ամերիաբանկի» լիզինգի պորտֆելը 4.9 անգամ գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը` կազմելով 1,861 մլն դրամ, քամ ՀՀ բանկային համակարգի լիզինգի պորտֆելի ¼-ը:

Դիտում՝ 14889

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW