Երևանի մետրոյի վերակառուցման նպատակով ԵՆԲ-ի հետ կքնվեց 5 մլն եվրո-ի վարկային համաձայնագիր

10.08.2010 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով այսօր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվեց 5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր: Այն հանդիսանում է ծրագրի առաջին փուլի համար նախատեսված 15 մլն եվրո ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասը:

Եւս 5 մլն եվրո վարկ տրամադրվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. մարտին, իսկ մյուս 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային ծրագիրը:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ,  6-ամսյա EURIBOR + 0.75 տոկոսադրույքով:
 
Գումարն ուղղվելու է Երևանի մետրոյի համակարգի վթարային վերականգնման ներդրումային ծրագրի իրականացմանը, որի շրջանակում այս փուլում կվերականգնվի մետրոյի շարժակազմը, կվերանորոգվեն մաշված երկաթուղագծի և էլեկտրամատակարարման համակարգի բաղադրամասերը, կփոխվեն տեխնիկական գնացքն ու պոմպակայանները:

Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012 թվականի վերջին:

Դիտում՝ 16423

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW