Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը Մեդիամաքս-ին ասել է, որ կառավարությանը եւ մասնավոր ներկրողներին հաջողվել է ժամանակին ձևավորել ցորենի համապատասխան` Հայաստանի պահանջարկը բավարարելու համար առավել քան բավարար պաշար: “Ցորենի միջազգային շուկայի վիճակը մշտապես եղել ու մնում է կառավարության ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում: Թե կառավարությանը, թե մասնավոր ներկրողներին հաջողվել է ժամանակին ձևավորել ցորենի համապատասխան` Հայաստանի պահանջարկը բավարարելու համար առավել քան բավարար պաշար: Այժմ էլ, թե կառավարությունը, թե ներմուծողները շարունակում են աշխատանքները` ՀՀ ցորենի ներմուծման և երկրի պարենային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Վարչապետի հանձնարարությամբ` վերահսկողական ծառայությունը մշտապես իրականացնում է ցորենի պաշարների վիճակի ուսումնասիրություն: Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարությանը համակողմանի տեղեկատվություն տրամադրել` խնդրո առարկայի վերաբերյալ: Նախարարությունը համակողմանիորեն ուսումնասիրել է իրավիճակը և զեկուցել վարչապետին, որ ցորենի բերքը, ներմուծումն ու առկա պահուստները լիովին բավական են երկարաժամկետ հեռանկարում ներքին պահանջարկը բավարարելու համար: Հիշեցնեմ, որ օրեր առաջ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը, ինչը հնարավորություն է տալու բարձրացնել Հայաստանի ինքնաբավության մակարդակը եւ իջեցնել կախվածությունը ցորենի միջազգային գների կոնյուկտուրայից”, - Մեդիամաքս-ին ասել է Արամ Անանյանը: Tweet Դիտում՝ 12546