“ՎՏԲ-Բանկ Հայաստան” գլխավոր տնօրենը պարգեւատրել է “Կենգուրու-2010” մրցույթի հաղթողներին

02.08.2010 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր “ՎՏԲ-Բանկ Հասաստան” գլխավոր գրասենյակում կայացավ “Կենգուրու -2010” միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Այբ” կրթական հիմնադրամի կազմակերպած մրցույթի հաղթողներն են ութերորդ դասարանցիներ Էդգար Մինասյանը (Երեւան) եւ Աբրահամ Գրիգորյանը (Արարատի մարզ, գ. Վանաշեն):

“ՎՏԲ-Բանկ Հայաստան”- ի գլխավոր տնօրեն – տնօրենության նախագահ Վալերի Օվսյաննիկովը հաղթողներին հանձնեց պատվոգրերն ու Բուլղարիայում ամառային միջազգային ճամբարի ուղեգրերը: “Մենք ուրախ են, որ աջակցում ենք այսպիսի հիասքանչ իրադարձությանը, ինչպիսին է “Կենգուրու” մրցույթը, որի շնորհիվ ամեն տարի Հայաստանում ի հայտ են գալիս շնարհալի երեխաներ”, - ասել է Վալերի Օվսյաննիկոնը:

Պարգեւատրման արարողության ավարտին մրցույթի հաղթողները այցելեցին “ՎՏԲ-Բանկ Հայաստան”-ի “Մոսկվա” մասնաճյուղ, որտեղ ծանոթացան բանկի առօրյա աշխատանքների ընթացքին:

Դիտում՝ 12274
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW