ՀՀ եւ ՌԴ համաձայնագիր կկնքեն Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու մասին

29.07.2010 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ 

Ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ի ստեղծմանը, որը բաց է այլ ներդրողների համար։

Կառավարությունը նաեւ համաձայնություն է տվել ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջև համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Եվրոպական հանձնաժողովը կֆինանսավորի միջուկային անվտանգության 2009թ. գործողությունների ծրագրի երկրորդ մասը, որի ընդհանուր արժեքը 11 մլն եվրո է։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումից հետո Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը բավարար կլինի մինչեւ դրա փակումը։ Բացի այդ, կմշակվի միջուկային թափոնների կառավարման ռազմավարություն ։
Դիտում՝ 15434
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW